Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինայի սարսափելի հարձակումը Պերմի վրա

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինայի սարսափելի հարձակումը Պերմի վրա

Mon, 07 Sep 2026 13:00:08 +0400


Պերմի երկրամասում թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Դմիտրի Մախոնինը։

Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Պերմի երկրամասի երկնքում 27 անօդաչու է խոցվել։

«Հարձակման հետևանքով բազմաբնակարանային շենք է վնասվել։ Դժբախտաբար, մեկ մարդ զոհվել է։ Նախնական տեղեկություններով՝ ևս չորսը վիրավորվել են, նրանց ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բժշկական օգնությունը», – գրել է Մախոնինը Max–ում։

Նա հանձնարարել է համապատասխան մարմիններին և Պերմի վարչակազմին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետևանքները վերացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով