Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Ինչ է կատարվում Ռուսաստանում․ Կիևի հուժկու հարձակումները

Ինչ է կատարվում Ռուսաստանում․ Կիևի հուժկու հարձակումները

Thu, 30 Apr 2026 13:30:02 +0400


Ուկրաինայի ռազմածովային ուժերը հարվածել են Ղրիմի կամուրջը պահպանող ռուսական մոտորանավակներին, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Անցած գիշեր Կերչի նեղուցում հարվածներ են հասցվել Ռուսաստանի ԱԴԾ-ի «Սոբոլ» պարեկային և «Գրաչոնոկ» հակադիվերսիոն մոտորանավակներին։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են հարվածից հետո սանիտարական և անդառնալի կորուստների մասին։

Պերմի վրա հաղորդվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի նոր հարձակման մասին, որի հետևանքով քաղաքի վրա ծուխ է բարձրացել։ Տագնապի ազդանշանները շարունակել են հնչել ամբողջ առավոտ։ Տեղի բնակիչները հայտնել են, որ առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում քաղաքի հարավում մի քանի պայթյուններ են լսել։ Քաղաքը հայտարարել է «Գորգ» պլանի մասին և փակել օդանավակայանը։

ՏԳ ալիքների փոխանցմամբ՝ տարհանվել են նաև Պերմի արդյունաբերական շրջանում գտնվող նավթային դպրոցի ուսանողները։

Դասընթացները չեղարկվել են նաև Պերմի պետական ​​համալսարանում, իսկ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի ուսանողներն անցել են հեռավար ուսուցման։

Այս գիշեր պայթյուններ են լսվել նաև Նովգորոդի մարզում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նեթանյահուին խորհուրդ է տվել հարվածել միայն այդ երկրին․ խոսքն Իրանի մասին չէ

Նեթանյահուին խորհուրդ է տվել հարվածել միայն այդ երկրին․ խոսքն Իրանի մասին չէ Thu, 30 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով