Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Թուրքիայի հայկական գերեզմանատունը պետպահպանության տակ է անցել

Թուրքիայի հայկական գերեզմանատունը պետպահպանության տակ է անցել

Mon, 07 Sep 2026 13:30:44 +0400


Էլազըղի (Խարբերդ) Շահինքայա թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշմամբ գրանցվել է որպես «պահպանության ենթակա մշակութային անշարժ արժեք»։

2026 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ գերեզմանատանը սահմանվել է 1-ին կարգի պահպանության կարգավիճակ, իսկ դրա տարածքում գտնվող Սուրբ Նշան մատուռը նույնպես ներառվել է պահպանության շրջանակում։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, գրանցման գործընթացը մեկնարկել էր Էլազըղի հայկական համայնքի ներկայացուցիչ Արման Յաղջըի՝ հուլիսի 22-ին ներկայացրած դիմումից հետո։ Որոշմամբ գերեզմանատան տարածքում ցանկացած շինարարական կամ քաղաքաշինական աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ կլինի պահպանության խորհրդի համապատասխան թույլտվությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՄ-ն հայկական ապրանքների համար մի քանի արտոնություն է սահմանել, հազար հատ` սահմանափակում

ԵՄ-ն հայկական ապրանքների համար մի քանի արտոնություն է սահմանել, հազար հատ` սահմանափակում Thu, 03 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով