Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Կալանքը չվերածել պատժի միջոցի․ Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցը․ իրավապաշտպան

Կալանքը չվերածել պատժի միջոցի․ Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցը․ իրավապաշտպան

Mon, 07 Sep 2026 20:47:23 +0400


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է։

Վաղը մեկնարկում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի քրեական գործիով դատավարությունը։

«Մայր Հայաստանն» այսօր ցույց էր կազմակերպել ԲԴԽ-ի առջև՝ պահանջելով, որ մեկնարկելիք դատավարությունը լինի բաց։

Ահա այսօր ակցիա իրականացնողների 3 պահանջները․

Որևիցե պարագայում դատավարությունը չանցկացնել փակ ռեժիմով։

Եթե պետական գաղտնիքի դրվագ կա, այդ հատվածը կարելի է անել փակ, բայց բուն դատավարությունը պետք է լինի բաց, հրապարակային և հանրության համար հասանելի։ Նախաքննության ընթացքում քաղաքական իշխանության կողմից ներկայացված մեղադրանքներն արդեն իսկ փլվել են։

Ապահովել դատավարության մասնակիցների իրավունքների և անմեղության կանխավարկածի լիարժեք պահպանումը։

Կալանքը չվերածել պատժի միջոցի․ այն պետք է կիրառվի բացառապես օրենքով սահմանված հիմքերի և նպատակների շրջանակում՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից

«Հրապարակ». Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից Sat, 05 Sep 2026 09:25:20 +0400 Վերաքննիչ դատարանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով