Արջը հարձակվել է գյուղացու վրա․ նա մահացել է
Tue, 08 Sep 2026 00:30:11 +0400

Արջը հարձակվել է գյուղացի տղամարդու վրա Ռուսաստանի Բուրյաթիայի ինքնավար հանրապետությունում։ Ստացած ծանր վնասվածքների հետեւանքով տղամարդը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Զակամենսկի շրջանի գյուղերից մեկում։ Տղամարդը իր կնոջն է ուղեկցելիս եղել ավտոբուսի կայարան եւ վերադարձի ճանապարհին թեքվել է անտառի կողմը, որտեղ արածելիս են եղել նրա անասունները։ Այդտեղ էլ նրա վրա հարձակվել է արջը։ Տղամարդը 1970 թվականի ծնունդ է։ Դեպքի վայրում աշխատում են անտառային տնտեսության աշխատակիցները եւ այլ մասնագետներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր