Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Mon, 07 Sep 2026 23:00:24 +0400


Հայ Կաթոլիկ եկեղեցու Զմմառի միաբանությունից հայտնում են, որ մահացել է այդ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներից՝ Տ․ Հովսեփ եպիսկոպոս Արնաությանը։ Ծնվել է 1936 թվականի մայիսի 2-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Եղել է Դամասկոսի Հայ կաթողիկե պատրիարքական էքսարխը։ 1969 թվականից անդամակցել է Զմմառի Հայ կաթողիկե միաբանությանը։ Այդ թվականի ապրիլի հինգին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1989 թվականի օգոստոսի 21-ին նշանակվել է Քամիշլիի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ։ Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունեցել 1990 թվականի մարտի 18-ին՝ ձեռամբ Ռաֆայել-Պետրոս Գասպարյան կաթողիկոս-պատրիարքի։

Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 92 թվականի ապրիլի տասը։ 94-97 թթ եղել է Արգենտինայի Հայ կաթողիկե թեմում որպես օգնական եպիսկոպոս։ 97 թվականից մինչեւ 2023 թվականը զբաղեցրել է Դամասկոսի Հայ կաթողիկե պատրիարքական էքսարխի պաշտոնը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ռեգիոնալ միջեկեղեցական եւ եպիսկոպոսական Սինոդներին եւ էկումենիկ ժողովներից։ Կարեւորել է ռեգիոնում քրիստոնեական ներկայությունը։ Հատուկ ուշադրություն է դարձրել հայ համայնքների կրոնական կարիքների հոգացմանը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Արնաությանը մնացել է Դամասկոսում։ Տեղի քրիստոնեական մյուս առաջնորդների հետ բազմաթիվ անգամներ կոչ է արել հաստատել խաղաղություն եւ դադարեցնել պատերազմը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Hayways»-ը մտադիր է արդարադատության հասնել ամերիկյան դատարանում

«Hayways»-ը մտադիր է արդարադատության հասնել ամերիկյան դատարանում Thu, 03 Sep 2026 18:00:42 +0400 Hayways ավիաընկերությունից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով