Մենք՝ երևանցիներով չենք, էլի, միայն ծանրաբեռնում մեր փողոցները
Tue, 08 Sep 2026 11:45:43 +0400

Տիգրան Ավինյանը Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածության մասին խոսելիս շեշտել է, որ խնդիրը միայն քաղաքի բնակիչների տեղաշարժով չի պայմանավորված։ Նրա խոսքով՝ հատկապես պիկ ժամերին մայրաքաղաքում մարդկանց թիվը հասնում է ավելի քան 2 միլիոնի, ինչն էականորեն մեծացնում է փողոցների ծանրաբեռնվածությունը։
Քաղաքապետը նշել է նաև տաքսիների մեծ քանակը՝ ընդգծելով, որ Երևան մտնող և քաղաքում տեղաշարժվող մարդկանց ու մեքենաների հոսքը ևս պետք է հաշվի առնել։
«Եկեք ճշմարտությունները բարձրաձայնենք, որ լուծենք»,- ասել է Ավինյանը։
«Էդ տաքսիների քանակը երբևէ որևէ մեկը բարձրաձայնե՞լ է: Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ մենք՝ երևանցիներով չենք, էլի, միայն ծանրաբեռնում մեր փողոցները, որ պիկ ժամին Երևանում մոտավոր 2 միլիոնից ավելի մարդ է լինում»,- նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր