Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Կրակոցներ բուրգի գագաթից․ կա զոհ

Կրակոցներ բուրգի գագաթից․ կա զոհ

Tue, 21 Apr 2026 20:30:05 +0400


Մեքսիկայում տղամարդը հրազենային կրակոց է բացել Լուսնիպատմական բուրգի գագաթից։ Լուսնի բուրգը գտնվում է Տեոտիուականեում։ Համաձայն տեղի իրավապահների հաղորդման, տղամարդը կրակ է բացել տեսարժան վայրի այցելուների վրա։ Կա յոթ տուժած։ Մեկ կին, որ կանադացի տուրիստ էր, զոհվել է։ Նշենք, որ Լուսնի բուրգը այդ համալիրի՝ բարձրությամբ երկրորդ բուրգն է։ Ունի 43 մետր բարձրություն։

Տղամարդը բարձրացել էր այդ բուրգի վրա, եւ կրակել բուրգի դիմացը եղած հրապարակի ուղղությամբ, որտեղ տուրիստները զբոսնելիս են եղել իրենց էքսկուրսիայի ընթացքում։ Դեպքի առնչությամբ՝ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հանձնարարել է անցկացնել մանրակրկիտ հետաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով