Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը»

Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը»

Tue, 08 Sep 2026 23:00:43 +0400


Մեծամասնաբար սրտի արագ բաբախյունը վտանգավոր չէ։ Սակայն երբեմն այն իրոք կարող է «հուշել» առողջական վիճակի վատթարացման, եւ մասնագիտական բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ասել է բժիշկ-թերապեւտ Ալեքսանդր վան Թուլեքենը՝ Daily Mirror պարբերականի հետ զրույցում։ Նա ներկայացրել է, թե որ դեպքերում է, որ սրտի հաճախակի արագ բաբախյունը պետք է համարել վտանգավոր։

Ըստ մասնագետի, պետք է հատկապես անհանգստանալ այն ժամանակ, երբ անակնկալ կերպով է սկսվում սրտի տրոփյունը եւ դա լինում է բավականին արագ ռիթմով, կամ ոչ կանոնավոր կերպով եւ ընդհատումները կրկնվում են։ Հատկապես անհանգստացնող է, երբ տրոփյունի հետ մեկտեղ կրծքավանդակի շրջանում ծանրության զգացողություն կամ ցավ է առաջանում, կամ այն ուղեկցվում է շնչարգելությամբ, գլխապտույտով կամ նախա-ուշագնացային վիճակով։ Նման դեպքերում մասնագետը հորդորել է անպայման դիմել բժշկի օգնությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը պաշտոնապես հերքեց՝ ժանտախտ չկա

Ռուսաստանը պաշտոնապես հերքեց՝ ժանտախտ չկա Fri, 09 Oct 2026 15:00:35 +0400 Ռուսաստանը հայտարարել է, որ …