Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Ի՞նչ ՀՀ սահմանադրության փոփոխության դրույթ, ստի՞․ Բաքվի հերթական շանտաժը

Ի՞նչ ՀՀ սահմանադրության փոփոխության դրույթ, ստի՞․ Բաքվի հերթական շանտաժը

Wed, 09 Sep 2026 15:07:27 +0400


Գրել ենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում լրագրողներին ասել է, թե Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում իբր նշվել է «Հայաստանի նոր սահմանադրության անհրաժեշտությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտելու համար»։ Նրա խոսքով, «այս քայլի ժամկետները կախված են Հայաստանի ներքին գործընթացներից», հավելել՝ «ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը նոր հայտարարություններ է արել մինչև տարեվերջ սահմանադրության նախագծի հրապարակման վերաբերյալ»։

Բաքուն հերթական՝ այս անգամ Բայրամովի շուրթերով լկտի ու խայտառակ սուտ է հրապարակ նետում։ Վաշինգտոնում ընդունված ինչպես եռակողմ (ՀՀ, ԱՄՆ, Ադրբեջան), այնպես էլ՝ երկկողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագված համաձայնագրում ոչ մի դրույթ, նույնիսկ հեռավոր ակնարկ ու հիշատակում չկա Հայաստանի նոր սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։

Դա պարզապես Փաշինյան-Ալիևի գործարքի մտացածին ու հակահայ թեզերից մեկն է։

Ապացույցները ներկայացնում ենք ստորև, ավելին՝ նույնիսկ պաշտոնական տարբերակով։

Հղում 1

Հղում 2

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Փաշինյանը Ղազախստանին եւ Ղրղզստանին սպասում է TRIPP-ո՞ւմ․ արձագանք Աստանայից

«Հրապարակ». Փաշինյանը Ղազախստանին եւ Ղրղզստանին սպասում է TRIPP-ո՞ւմ․ արձագանք Աստանայից Wed, 09 Sep 2026 11:45:32 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով