Կարող եմ և շուն լինել․ վարչապետի խորհրդանշական ակնարկը
Wed, 09 Sep 2026 20:30:41 +0400
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հերքել է այն մեղադրանքները, թե Մարոկկոն, իբր, իրեն շանտաժի է ենթարկում։
Միաժամանակ նա մեղադրել է աջ ծայրահեղական Vox կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալին ԱՄՆ-ից և Իսրայելից կախված լինելու մեջ։
Խորհրդարանական նիստի ժամանակ Աբասկալը պնդել է, որ Իսպանիայի կառավարությունը գտնվում է Մարոկկոյի ազդեցության տակ՝ կառավարության և Սանչեսի ընտանիքի ներսում կոռուպցիայի մասին տեղեկատվության պատճառով։
Նա կոչ է արել դադարեցնել Իսպանիայի՝ «Մարոկկոյի պրոտեկտորատի» վերածվելը և պնդել, որ երկրի որոշումները պետք է կայացվեն միայն Իսպանիայում։
Ի պատասխան՝ վարչապետ Սանչեսը հայտարարել է, որ Աբասկալն ինքը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «կապված է քայլում»։
«Ի տարբերություն ձեզ, ես կարող եմ և շուն լինել, բայց տեր չունեմ», – հայտարարել է Իսպանիայի վարչապետը։