Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն

Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն

Wed, 09 Sep 2026 20:20:52 +0400


Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմի հայտարարությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2026 թ. սեպտեմբերի 1-ին և 4-ին իրականացված խուզարկությունների վերաբերյալ

«2026 թվականի սեպտեմբերի 1-ին և 4-ին ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի կողմից, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, իրականացվել են խուզարկություններ։ Պաշտպանության կողմը հարկ է համարում հանրության և իրավապահ մարմինների ուշադրությանը ներկայացնել այդ խուզարկությունների ընթացքում թույլ տրված մի շարք էական խախտումներ, որոնք վկայում են քննչական մարմնի կողմից իրականացված գործողությունների ակնհայտորեն ոչ իրավաչափ բնույթի մասին։

1. Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի:

Առգրավված բոլոր հրազենային միավորները վերցվել են դրանց օրինական տիրապետումը հաստատող թույլտվությունների և հաշվառման փաստաթղթերի հետ միասին։ Այս հանգամանքն ինքնին հաստատում է հրազենի օրինական պատկանելիությունը, մինչդեռ դրանց առգրավումն իրականացվել է առանց որևէ իրավաչափ հիմքի՝ դարձնելով այն ակնհայտորեն անօրինական։

2. Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոու բեմադրելու նպատակով:

Քննչական կոմիտեն առգրավել է Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող զարդեր և ժամացույցներ՝ ակնհայտորեն կամայական ձևով և շոուներ բեմադրելու նպատակով։ Այս իրերի օրինական բնույթը հերքող որևէ ապացույց գոյություն չունի. դրանք ընտանիքի կողմից դեռևս 1970-ական թվականներից ձեռք բերված կամ որպես նվեր ստացված իրեր են: Դատարանի որոշմամբ՝ որպես որոնման և վերցնելու ենթակա օբյեկտներ, նշված չեն եղել նկարներ, զարդեր, ժամացույցներ, զարդատուփեր, գրիչներ և գրելու հավաքածուներ։ Չնայած դրան՝ քննչական խումբը կամայականորեն առգրավել է նշված իրերը՝ առանց որևէ փաստական կամ իրավական հիմքի այն մասին, որ դրանք հանդիսանում են հանցագործության գործիք կամ արդյունք, կրում են հանցագործության հետքեր կամ որևէ այլ կերպ առնչվում են գործի հանգամանքներին։

3. Առկա է առգրավված իրերի և մեղադրանքի միջև որևէ առնչության բացակայություն:

Առգրավված նկարների, զարդերի, ժամացույցների և զարդատուփերի վրա չեն արձանագրվել որևէ հետքեր, նույնականացնող համարներ կամ այլ տարբերակիչ հատկանիշներ, որոնք թույլ կտային դրանք որևէ կերպ կապել Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի հետ։

4. Խախտվել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Պաշտպանության կողմի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվում են անձանց անձնական կյանքին վերաբերող տվյալներ, մասնավորապես՝ բնակարանների ներքին կահավորանքի պատկերներ և նմանատիպ այլ տեղեկություններ։ Նման գործելաոճը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ երաշխավորված՝ անձի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Վերոգրյալի հիման վրա՝ պաշտպանության կողմը գտնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի և 4-ի խուզարկությունների ընթացքում քննչական մարմնի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների էական խախտումներ։ Պաշտպանության կողմն իրեն իրավունք է վերապահում սահմանված կարգով վիճարկելու առգրավման գործողությունների իրավաչափությունը և պահանջելու անօրինականորեն առգրավված գույքի վերադարձը։

Միաժամանակ, կոչ ենք անում իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ հարգելով անձի իրավունքներն ու օրինական շահերը։ Պաշտպանության կողմը շարունակելու է հետևել գործի ընթացքին և, անհրաժեշտության դեպքում, հանրությանը տեղեկացնել հետագա զարգացումների մասին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն կրճատում է Նախիջեւանին հատկացվող դոտացիան

Բաքուն կրճատում է Նախիջեւանին հատկացվող դոտացիան Fri, 23 Oct 2026 17:30:42 +0400 Ադրբեջանի 2027 թվականի…

22 րոպե ago

Որ ժամին է Ծառուկյանի մենամարտը. ինչպես դիտել

Որ ժամին է Ծառուկյանի մենամարտը. ինչպես դիտել Fri, 23 Oct 2026 17:22:33 +0400 Գրել էինք,…

30 րոպե ago

Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել

Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Fri, 23 Oct 2026 17:18:14 +0400 Լաս Վեգասում…

34 րոպե ago

Երբ կեղծը չի տարբերվում իրականից

Երբ կեղծը չի տարբերվում իրականից Fri, 23 Oct 2026 17:15:46 +0400 Արհեստական բանականության զարգացումը նոր…

37 րոպե ago

Իրենք փորձելու են շատ մարդկանց կալանավորել, մեկուսացնել․ այդպես չեն համոզելու մեզ

Իրենք փորձելու են շատ մարդկանց կալանավորել, մեկուսացնել․ այդպես չեն համոզելու մեզ Fri, 23 Oct 2026…

44 րոպե ago

Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան

Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան…

46 րոպե ago