Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել
Thu, 10 Sep 2026 01:30:24 +0400

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, թեեւ արքայազն Հարին վերադարձել է Մեծ Բրիտանիա, սակայն արքայական ընտանիքի անդամ չի հանդիսանում։ Նա մնում է մասնավոր անձ։ Պաշտոնապես արքայական ընտանիքի անդամներին հատուկ որեւէ պարտականություն չի կատարում եւ չի կարող կատարել։ Ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, ըստ բրիտանական մամուլի հրապարակումների նմանատիպ բովանդակությամբ նամակ է ուղարկվել բրիտանական պետական հաստատություններին՝ արքայական պալատի լորդ-կառավարիչ Ռիչարդ Բենյոնի կողմից։ Արքայական պալատի կառավարիչը հիշեցրել է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին վայր են դրել արքայական ընտանիքի անդամներին հատուկ պարտականությունները 2020 թվականին։ Նրանք մասնավոր անձեր են եւ ոչ ավելին։ Բացի այդ՝ նրանք չեն կարող օգտագործել «Նորին Թագավորության բարձրություն» տիտղոսային դիմելաձեւը։ Նրանք կողմից իրականացվող կամ իրականացվելիք բարեգործական ձեռնարկները հանդիսանում են նրանց անձնական նախաձեռնությունները։ Անվտանգային հարցերն էլ կարգավորվելու են ոստիկանության միջոցով, շեշտել է լորդ-կառավարիչը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր