Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Կենսաքայքայվող դագաղ են ստացել

Կենսաքայքայվող դագաղ են ստացել

Thu, 10 Sep 2026 02:00:41 +0400


Ավստրալիայում առաջին անգամ հուղարկավորում իրականացնելու համար օգտագործել են կենսաքայքայվող դագաղ՝ պատրաստված սնկարմատային ցանցի եւ կանեփի մանրաթելերի համադրությունից։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Դագաղը քայքայվում է առավելագույնը 45 օրվա ընթացքում, դառնալով հողը հարստացնող հումուսային պարարտանյութ։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, Նոր Հարավային Ուելս նահանգում։ Դագաղը եղել է նիդերլանդական ընկերության արտադրանք։

Նշենք, որ նման կենսաքայքայվող դագաղներ արտադրում են աշխարհի 12 երկրում։ Գերմանիան նաեւ օրինականացրել է նմանատիպ դագաղով հուղարկավորությունները՝ իրավաբանորեն անվանելով այն «վերադարձ հողին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով