Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Thu, 10 Sep 2026 08:10:57 +0400


Չնայած երեկ մեծ աղմուկ բարձրացավ Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի ձերբակալման լուրից, որին մեղադրում են յուրացումների ու չարաշահումների մեջ, սակայն, մեր տեղեկություններով, հենց նա է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում լինելու իշխանության թեկնածուն։ Նա Մեղրիի ՔՊ կառույցի ղեկավարն է, նախկին սամվելբաբայանական, սակայն ՔՊ-ն այլ հարմար թեկնածու չունի, ուստի կառաջադրի նրան։ Այսօր սկսվելու են հոկտեմբերի 25-ի ընտրությունների առաջադրումները, Մեղրիից իմացանք, որ բոլոր իշխանամետ ուժերն առաջադրվելու են, որ հետո հետընտրական կոալիցիա կազմեն՝ Արամ Զավենիչի «Հանրապետությունը», Շիրինյանի կուսակցությունը եւ այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամեն անգամ գողը կանչում է՝ բռնե՛ք գողին

Ամեն անգամ գողը կանչում է՝ բռնե՛ք գողին Wed, 17 Jun 2026 19:15:06 +0400 Եթե հանրային …