Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Գագիկ Խաչատրյանին բերել են դատարան․ մանրամասներ

Գագիկ Խաչատրյանին բերել են դատարան․ մանրամասներ

Thu, 10 Sep 2026 12:11:16 +0400


ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դահլիճում շարունակվում է Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։

Խաչատրյանի պաշտպանական թիմի փոխանցմամբ՝ 71-ամյա նախկին պաշտոնյան դատարան է տեղափոխվել շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Պաշտպանների պնդմամբ՝ նա այս պահին չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Պաշտպանական կողմը նաև հիշեցրել է, որ Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Փաստաբանների փոխանցմամբ՝ այդ ընթացքում նա, իրենց տեղեկություններով, դեռևս բժշկական զննում չի անցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքացի Սարոյանի գործի դեգերումները

Քաղաքացի Սարոյանի գործի դեգերումները Tue, 08 Sep 2026 17:45:44 +0400 ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով դատավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով