Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Պուտինին զեկուցել են՝ շուրջ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակվել

Պուտինին զեկուցել են՝ շուրջ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակվել

Thu, 10 Sep 2026 12:00:52 +0400


Ռուսաստանի իշխանությունները մոտ 200 հազար օտարերկրացու մուտք են սահմանափակել օրենքները խախտելու պատճառով։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության և գրանցման հարցերով ծառայության ղեկավար Անդրեյ Կիկոտը։

«Ամեն տարի մեր երկիր մոտ 9 մլն օտարերկրյա քաղաքացի է ժամանում՝ տարբեր նպատակներով։ Ներկայումս մեզ մոտ 6,5-ից մինչև 6 մլն մարդ է գտնվում», – ասել է նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանում գտնվող միգրանտների ընտանիքների գործազուրկ անդամների թիվը կրճատվել է 20%-ով։

Կիկոտի խոսքով՝ աճում է նաև Ռուսաստանում օրինական գտնվող աշխատանքային միգրանտների թիվը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար

Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Tue, 20 Oct 2026 16:59:22 +0400 …