Գագիկ Խաչատրյանին խցում խնամող անձ է օգնում
Thu, 10 Sep 2026 12:17:20 +0400

Գրել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դահլիճում շարունակվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։
Խաչատրյանի պաշտպանական թիմը, անդրադառնալով նրա առողջական վիճակին, տեղեկացրել է, որ տեսակցությունները կազմակերպվել են նրա խցում։ Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո նրան խնամող անձ է տրամադրվել։ Վերջինս սահմանափակ այցելությունների ընթացքում աջակցում է Խաչատրյանին, այդ թվում՝ սնունդ ընդունելու հարցում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր