22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար
Thu, 10 Sep 2026 22:00:40 +0400

Թուրքիայում 22-ամյա Զեյնապ Մեսթանը նշանակվել է «Թուրքգուլուսպոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է TRT Spor-ը։ Ակումբը հանդես է գալիս Թուրքական Սուպերսիրողական լիգայում։ Նոր սեզոնի մեկնարկին էլ պայմանագիր է կնքել երիտասարդ կին մասնագետի հետ։ Զեյնապ Մեսթանը ծնվել է 2004 թվականին՝ Իզմիրում։ Հանդես է եկել նաեւ որպես կին ֆուտբոլիստ։ Հանդիսանում է Քարշիյաքի ֆիզիկական կրթության եւ սպորտային պատրաստության կենտրոնի շրջանավարտ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր