Նոր կառավարությունն ու Դաունինգ-սթրիտի կատուն
Thu, 10 Sep 2026 22:30:58 +0400

Բրիտանական նոր կառավարությունը առաջին խմբանկարն է լուսանկարվել։ Սակայն լուսանկարում կա մի մեծ «բացթողում»։ Բացակայում է վարչապետի նստավայրի՝ Դաունինգ-սթրիտի հայտնի Լարի անունով կատուն։ Սոցկայքերում կատվի անունով ստեղծված օգտահաշվում զայրալից հրապարակում է արվել այդ մասին, որ նոր վարչապետ Էնդի Բերնեմի կաբինետի պաշտոնական լուսանկարում լուսանկարվելու համար իրեն չեն հրավիրել։ «Չեմ կարող հավատալ, որ նրանք լուսանկարվել են առանց ինձ»,- ասված է հրապարակման մեջ։ Դրանից հետո համացանցում «շտկված» լուսանկար է հրապարակվել, որտեղ արդեն կենտրոնական դերում՝ գորգի վրա Լարի անունով կատուն է՝ նախարարների առաջ կծկված նստած։
Հիշեցնենք, որ Լարին 19 տարեկան է։ Նա ընդունել ու ճանապարհել է 7 վարչապետի։ Դաունինգ-սթրիտում է 2011 թվականից։ Վարչապետ Բերնեմը հանուն նրա հրաժարվել է վարչապետի նստավայր տեղափոխել իր շանը, որպեսզի Լարիին անհանգստություն չպատճառի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր