Արդյոք սիրավեպ ունեն
Thu, 10 Sep 2026 23:00:24 +0400

Ռուս քառասնամյա սուպերմոդել եւ դերասանուհի Իրինա Շեյքին եւ 49-ամյա բրիտանացի հայտնի կինոդերասան Օրլանդո Բլումին անակնկալ կերպով սկսել են «կասկածել» սիրավեպ ունենալու մեջ։ Համացանցում տարածվել են կադրեր, որտեղ Իրինան եւ Օրլանդով ջերմ զրուցում են Վենետիկի Կինոփառատոնի ժամանակ։ Երկուսն էլ դարձել են Filming Italy Venice Award մրցանակի դափնեկիր։ Մրցանակաբաշխությունը, հիշեցնենք, որ տեղի էր ունեցել սեպտեմբերի վեցին՝ Excelsior հյուրանոցում։ Այդ կադրերի հանրայնացումից հետո, օգտատերերը ակտիվորեն քննարկում են, որ Շեյքի եւ Բլումի միջեւ սիրավեպ կա։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Օրլանդո Բլումն ու Քեթի Փերին ամուսնալուծվել էին՝ տասը տարվա հարաբերություններից հետո։ Ներկայումս, ըստ շրջանառվող լուրերի, Օրլանդո Բլումը սիրային հարաբերությունների մեջ է քսանութամյա մոդել Լուիզա Լեմելի հետ։ Նրանց միասին վերջին անգամ տեսել էին Իտալիայում հանգստանալիս, այս տարվա հուլիսին։ Ուշագրավ է այն, որ Բլումն ապրում է Լոս-Անջելեսում, իսկ Լեմելը՝ Նյու-Յորքում եւ նրանք հաճախակի չեն հանդիպում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր