Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

93.5 միլիոն՝ պետբյուջեից․ Հայաստանը կֆինանսավորի COP17-ի արտասահմանյան պատվիրակների այցը

93.5 միլիոն՝ պետբյուջեից․ Հայաստանը կֆինանսավորի COP17-ի արտասահմանյան պատվիրակների այցը

Fri, 11 Sep 2026 11:37:42 +0400


Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների շրջանակում պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 93.5 միլիոն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Ֆինանսավորումն ուղղվելու է 74 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Երևան այցի ապահովմանը։ Խոսքը վերաբերում է «Առավել թույլ զարգացած երկրների» (LDCs) և «Փոքր կղզի զարգացող պետությունների» (SIDS) պատվիրակներին (նախարարի մակարդակով), որոնք ժամանելու են մասնակցելու 2026 թվականի հոկտեմբերի 27–28-ը նախատեսված Բարձր մակարդակի հատվածին։

Ծրագրով նախատեսվում է հոգալ յուրաքանչյուր հյուրի ավիատոմսի և մայրաքաղաքում առավելագույնը եռօրյա գործուղման ծախսերը։ Հաշվարկներում հիմք են ընդունվել մեկ ավիատոմսի համար նախատեսված շուրջ 2500 դոլար միջին արժեքը, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից սահմանված օրապահիկի և գիշերակացի չափը՝ օրական 213 դոլար։ Բացի այդ, հնարավոր փոխարժեքային տատանումների և գների տարբերությունների հավանականությունը հաշվի առնելով՝ ներառվել է նաև 10% չնախատեսված ծախսերի գումար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել Thu, 12 Nov 2026 19:30:35 +0400 Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի …