«Հրապարակ»․ Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

«Հրապարակ»․ Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

Tue, 09 Jun 2026 08:15:00 +0400


ԱԺ ընտրություններում կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, այլեւ ընտրողների ձայների քանակից է կախված նրանց հետագա գործունեությունը։

Բանն այն է, որ եթե կուսակցությունը հաղթահարում է 2%-ը, դաշինքը՝ 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց վճարած ընտրագրավը։ Բացի դրանից, այդ քաղաքական ուժերն առաջիկա հինգ տարիների համար պետությունից ստանում են ֆինանսավորում՝ մինչեւ հաջորդ ԱԺ ընտրությունները։

Ըստ օրենքի՝ կուսակցությունն այսկերպ թուլացնում է կախվածությունը մասնավոր եւ բիզնես շահերից, ինչպես նաեւ՝ իր գործունեությունը շարունակելու հնարավորություն է ստանում։ Ստացած գումարի չափը կախված է արդյունքներից` յուրաքանչյուր քվեի համար ստանում է տարեկան 1000 դրամ։

2 տոկոսի շեմը հաղթահարել, բայց ԱԺ մանդատ չեն ստացել Հայաստանի շնորհապետական, «Միասնության թեւեր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Ընդ որում, ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու համար պակասում է 62 ձայն (սա վերջնական արդյունքը չէ, ձայների վերահաշվարկ տեղի չի ունեցել):

Այսպես՝ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ստացել է 30 հազար 797 քվե կամ ձայների 2.11 տոկոսը եւ 5 տարի շարունակ բյուջեից ստանալու է 30 մլն 797 հազար դրամ։

«Միասնության թեւեր»-ը ստացել է 33 հազար 618 ձայն կամ 2.3 տոկոս եւ, ըստ այդմ՝ 5 տարի շարունակ ստանալու է 33 մլն 618 հազար դրամ։

ԲՀԿ-ն հավաքել է 58 հազար 368 ձայն եւ համապատասխանաբար ստանալու է տարեկան 58 մլն 368 հազար դրամ։

Նշենք, որ այս աջակցությունը ստանալու են նաեւ խորհրդարան անցած ուժերը՝ հաշվարկի նույն տրամաբանությամբ, այսինքն` շատ ավելի մեծ գումարներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի

Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Thu, 23 Jul 2026 …