Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Մի շարք աղմկահարույց ու ուշագրավ տեղեկություններ կան

Մի շարք աղմկահարույց ու ուշագրավ տեղեկություններ կան

Fri, 11 Sep 2026 13:31:46 +0400


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը նոր ընտրված պատգամավորներին կոչ է արել ստանալ գաղտնիության թույլտվություն և ուսումնասիրել նախորդ գումարման խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմած զեկույցը։

Մանուկյանի խոսքով՝ փաստաթղթում առկա են մի շարք ուշագրավ և աղմկահարույց տեղեկություններ, որոնք գաղտնիության ռեժիմի պատճառով այս պահին հնարավոր չէ հրապարակայնացնել։

Նա նշել է, որ հանձնաժողովի նիստին ներկա է նաև ԶՈւ գնդապետ, հանձնաժողովի փորձագետ Վահան Ավետիսյանը, որը, պատգամավորի խոսքով, զեկույցի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ կարող է ներկայացնել, սակայն բաց նիստի պայմաններում դա հնարավոր չէ։

Մանուկյանը հատկապես անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում 48 միլիոն դոլարի մետաղի ջարդոնի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությանը՝ ընդգծելով, որ այդ հարցի շուրջ զեկույցում բազմաթիվ հարցադրումներ կան։

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ առաջիկայում նոր պատգամավորները հնարավորություն կունենան ստանալ անհրաժեշտ գաղտնիության թույլտվությունը և անձամբ ուսումնասիրել փաստաթուղթը։

«Տարողունակ զեկույց է, և այնտեղ բազմաթիվ հարցեր կան»,– նշել է Մանուկյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Wed, 09 Sep 2026 10:19:58 +0400 Սիրելի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով