Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա

Fri, 11 Sep 2026 19:30:13 +0400


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից վերադառնալուց հետո, հրաժարական կտա երկրի ղեկավարի պաշտոնից։

Ավելի վաղ գրել էինք, որ նա սեպտեմբերի 9-ին հրամանագրեր է ստորագրել Սկուպշչինայի (խորհրդարանի) լուծարման և խորհրդարանական ընտրությունների օրը հոկտեմբերի 25-ին նշանակելու մասին:

«Ես հրաժարական կտամ և քարոզարշավը կվարեմ որպես շարքային քաղաքացի։ Օրենքը նման բան ինձանից չի պահանջում, և դա իմ ցանկությունն է: Ոչ մի նախագահ նախկինում այդպես չի վարվել. նրանք բոլորն էլ քարոզարշավ են իրականացրել՝ զբաղեցնելով նախագահի կամ վարչապետի պաշտոնը, բայց ես այդպես չեմ անի։ Քարոզարշավի վերջին ամիսը կանցկացնեմ շարքային քաղաքացու կարգավիճակով» – հայտարարել է Վուչիչը։

Սերբիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն 2026 թվականի վերջին. Վուչիչ
Սերբիայի նախագահի լիազորությունների ժամկետը պետք է ավարտվի 2027 թվականի գարնանը։

Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մայիսից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» Mon, 19 Oct 2026 19:05:04 …