Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել

«Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել։ Լավ կլինի, որ այդպիսի հայտարարություններից հետո ինչ-որ մեկը հայտնվի բանտում: Ո՞վ… ով մեղավոր է, ինձ չի հետաքրքրում՝ ով»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ վերջին հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերին ու հայտարարություններին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են ոչ թե իր բարձրաձայնած հարցերի, այլ բազմաթիվ այլ պատճառներով:
«Ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակներից, բայց նաև պիտի ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք հիմա հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով:
Լարվել է նրանից, երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր հետ փոխկապակցված մարդիկ եղել են ներգրավված, պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշերով է շրջել։
Իմ սիրելի գործընկերը հենց 2018թ.-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա խոսել է նաև մի շարք բացահայտումների մասին, որոնցով անցնում է Հայկ Սարգսյանը։ Վարչապետը հայտնել է, թե անգամ Սևանի ափին Սարգսյանը ապօրինի գործունեություն է ծավալած եղել, իսկ օնլայն խաղատների մասին նախագծերը հենց իր սեփական օրակարգն են, ոչ թե Հայկ Սարգսյանի կամ այլ մարդու:
«Դրանք իմ օրակարգն են, իսկ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք Fri, 11 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով