Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Sat, 12 Sep 2026 08:25:29 +0400


Երեկ, ինչպեսեւ գրել էինք, հայտնի դարձավ, որ Գորիսի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվում է ՔՊ-ի հետ դաշինքով, որի մի կողմն իր ձեւավորած «Բիզնես» կուսակցությունն է։

Մենք տեղեկացանք, որ Գորիսում առաջադրվելու է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը թեկնածուի հարցում դեռ վերջնական որոշում չունի, սակայն պատճառը թեկնածուի բացակայությունը չէ, այլ մի քանի հնարավոր թեկնածուների միջեւ ընտրություն կատարելու խնդիրն է։ «Ապրելու երկիրն» անդամներ ունի ինչպես Տաթեւ, այնպես էլ Տեղ համայնքում։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում այս համայնքները միավորվելու են արդեն մեկ անգամ խոշորացված Գորիս համայնքի մեջ։ Գորիսում թեկնածու առաջադրելու մտադրություն ունի նաեւ ՀՅԴ-ն, սակայն այստեղ եւս դեռ վերջնական որոշում չի կայացվել։ Հավելենք, որ առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների առաջադրման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը։ Թեկնածուների գրանցումը՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կիրանցում էլ կան ՔՊ-ականներ, բայց նրանք փոքրամասնություն են

«Հրապարակ»․ Կիրանցում էլ կան ՔՊ-ականներ, բայց նրանք փոքրամասնություն են Tue, 27 Oct 2026 09:45:43 +0400 …