Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Այժմյան փուլում անպայման բանակցելուն չեն ձգտում

Այժմյան փուլում անպայման բանակցելուն չեն ձգտում

Sat, 12 Sep 2026 11:30:00 +0400


Միացյալ Նահանգները չի ձգտում այս փուլում անպայման բանակցություններ վարել ու գործարք կնքել Իրանի հետ՝ ռազմական գործողությունների դադարեցման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Լրագրողների հետ Էնդրյուսի ռազմակայանում ունեցած զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը ասել է․ «Անկեղծ ասած՝ մենք դրան չեն ձգտում։ Ի սկզբանե ես ցանկանում էի գործարք կնքել։ Սակայն շատ ջրեր են հոսել։ Նրանց երկրից քիչ բան է մնացել։ Դրա համար էլ՝ մենք դրան չեն ձգտում հիմա»,- ասել է նախագահ Թրամփը։ Նա հավելել է, որ բանակցություններ ամեն դեպքում Թեհրանի հետ կարող են լինել։ Սակայն այս փուլում Սպիտակ տունը դա չի դիտարկում։ Նա նաեւ ասել է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո պատերազմը Իրանի հետ անմիջապես կավարտվի։ Լինելիք գործարքը պետք է ներառի ոչ միայն միջուկային խնդիրը։ Քննարկվելու են նաեւ այլ հարցեր։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կայանալու են նոյեմբերի երեքին։ Ներկայացուցիչների պալատում ընտրությունները վերաբերելու են լրիվ կազմին, Սենատում՝ 1/3-րդին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չապացույցների հետազոտման փուլում ենք

Չապացույցների հետազոտման փուլում ենք Thu, 23 Jul 2026 16:36:41 +0400 «Չապացույցների հետազոտման փուլում ենք: Որերորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով