Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Սեղանիդ հաշիվը դու չես փակում, հայ ժողովու՛րդն է փակում․ կանգ առ

Սեղանիդ հաշիվը դու չես փակում, հայ ժողովու՛րդն է փակում․ կանգ առ

Sat, 12 Sep 2026 15:15:02 +0400


Նիկոլ Փաշինյանի ակնարկը, թե Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանը ևս կարող է «թանկացնել» ինչ-որ բաներ, արդեն բավական խոսուն է։ Թե ինչ կարող է թանկանալ՝ չի թաքցվում․ ռուսական ռազմաբազայի, երկաթուղու և Հայաստանում ռուսական ներկայության հետ կապված այլ պայմանների գինը։
Բայց այս հայտարարության մեջ կա մի ավելի հետաքրքիր հանգամանք։ Փաշինյանը Ռուսաստանի հետ այդ «առևտրի» տրամաբանությունը, կարծես, նոր չէ սկսել։

Եթե այսօր խոսվում է ռուսական կողմին ինչ-որ բան «թանկացնելու» մասին, ապա այդ քաղաքականության առաջին «գործարքներից» մեկը ավելի վաղ է տեղի ունեցել՝ Հայաստանի ներսում։ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական կամ այլ կապեր ունեցող գործիչների ու գործարարների նկատմամբ քրեական գործերը, ձերբակալություններն ու հետապնդումները իշխանության կողմից ներկայացվել են իրավական գործընթացների շրջանակում, սակայն դրանք հասարակության կողմից ընկալվել է որպես որպես ռուսական ազդեցության դեմ քաղաքական պայքարի դրսևորում։ Այսինքն՝ Ռուսաստանի հետ «առևտրի» առաջին գինը, այս տրամաբանությամբ, վճարվել է ոչ թե երկաթուղու կամ ռազմաբազայի վարձավճարի տեսքով, այլ մարդկանց ճակատագրերի միջոցով։
Եվ սա է խնդրի ամենածանր կողմը։ Եթե այդ քայլերի նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի դիրքերը ուժեղացնելն էր, ապա այսօր արդեն կարելի է հարցնել՝ ի՞նչ արդյունք տվեց այդ «գործարքը»։ Եթե արդյունքը չեղավ, ի՞նչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանը։ Եթե Նախկին «գործարքը» արդյունք չի տվել, ՝ նոր փորձարկման գինը ո՞վ է վճարելու։ Էլի ժողովու՞րդը։ Այստեղ են ասում՝ երբ մի անգամ աշխարհաքաղաքական սեղանի հաշիվը դու փակես, Էլ սեղան չես պատվիրի։

Սեղանիդ հաշիվը դու չես փակում, հայ ժողովուրդն է փակում․ կանգ առ։ Հենց այդ մտայնությամբ է առաջնորդվում ՌԴ նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Fri, 11 Sep 2026 14:30:40 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով