Որն է Եվրոպայի ամենաուժեղ բանակը՝ ըստ Զելենսկու
Sat, 12 Sep 2026 19:00:01 +0400

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Եվրոպայի անվտանգության երաշխիք է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին կարծում է, որ Եվրոպայի ամենաուժեղ բանակը Ուկրաինան ունի։
«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Եվրոպայի անվտանգության երաշխիք է, քանի որ Եվրոպան դեռևս այդքան ուժեղ բանակ չունի։
Մենք չգիտենք՝ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, թե ոչ։ Իհարկե, մենք ատամներով ու եղունգներով կպայքարենք՝ պատերազմի ավարտից առաջ Ուկրաինայի համար ամենաուժեղ անվտանգության երաշխիքներն ապահովելու համար։
Ի վերջո, ամենակարևորը պատերազմն ավարտելն է և երաշխիքներ ունենալ, որ այն նորից չի սկսվի», – ընդգծել է Զելենսկին։
Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությամբ կամրապնդվի ռազմական դաշինքը։ Սա վերաբերում է զենքին, ռազմական տեխնոլոգիաներին, մարտական փորձին և բանակի ներուժին, նշել է Զելենսկին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր