Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» աճուրդի է հանվել

Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» աճուրդի է հանվել

Sun, 13 Sep 2026 17:30:14 +0400


Արքայադուստր Դիանայի սև մետաքսե զգեստը, որն ստացել է «վրեժխնդրության զգեստ» անվանումը, առաջին անգամ գրեթե 30 տարվա ընթացքում կհանվի աճուրդի։ Դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի լեգենդար հանդերձանքը կդառնա Նյու Յորքում Sotheby’s-ի երեկոյան աճուրդի գլխավոր լոտը, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, հայտնում է Vogue British-ը։

Զգեստի արժեքը գնահատվել է 150-300 հազար դոլար։ Աճուրդից առաջ այն հանրությանը կցուցադրվի Լոնդոնում, Հոնկոնգում և Ժնևում։

Դիանան զգեստը կրել է 1994 թվականի հունիսին՝ Լոնդոնի Serpentine պատկերասրահում Vanity Fair-ի երեկույթին։ Նույն օրը եթեր է հեռարձակվել նրա նախկին ամուսնու՝ այն ժամանակվա արքայազն Չարլզի հարցազրույցը, որում նա խոստովանել է ամուսնության ընթացքում դավաճանության մասին։

Իսկզբանե Դիանան ծրագրում էր միջոցառման համար ընտրել այլ հանդերձանք, սակայն վերջին պահին մտափոխվել է։ Ստամբոլյանի բաց ուսերով զգեստը շուրջ երեք տարի գտնվել է նրա զգեստապահարանում, սակայն նախկինում արքայադուստրն այն չափազանց համարձակ էր համարում հանրային ներկայացման համար։ Դիանայի կերպարն ամբողջացրել են մարգարտյա հարսանեկան մանյակը, կարմիր եղունգները և նույն երանգի շուրթերի ներկը։

Այս ելույթից հետո զգեստը հայտնի դարձավ որպես «վրեժխնդրության զգեստ» և վերածվեց բաժանումից հետո ինքնավստահ հանրային կերպարի խորհրդանիշի։ Դիանան այն այլևս չի կրել հանրության առջև։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ազատությունը դրված է աճուրդի

Ազատությունը դրված է աճուրդի Sat, 12 Sep 2026 09:00:05 +0400 Ապօրինի գույքի բռնագանձման վարույթներին հետեւող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով