Շոտլանդիան, Ուելսը և Հյս․Իռլանդիան անկախության հանրաքվեներ են պահանջում
Mon, 14 Sep 2026 10:00:35 +0400

Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին կհավաքվեն Քարդիֆում՝ տարածաշրջանների անկախության հանրաքվեներ անցկացնելու իրավունքի վերաբերյալ համատեղ հռչակագիր ստորագրելու համար, հաղորդում է The Telegraph-ը։
Այս հանդիպումը կլինի աննախադեպ գագաթնաժողով, որի ժամանակ Միացյալ Թագավորության երեք ինքնավար մասերի նախարարները առաջին անգամ մտադիր են համաձայնության գալ համատեղ գործողությունների շուրջ՝ անկախության նոր արշավը առաջ մղելու համար։
Բանակցությունները տեղի կունենան այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը չբացառեց Շոտլանդիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացումը, եթե հասարակությունում «հստակ կոնսենսուս» լինի։
Ըստ The Telegraph-ի՝ մասնակիցները կստորագրեն հռչակագիր, որը հաստատում է իրենց ժողովուրդների՝ իրենց սահմանադրական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը։
Ավելին, կողմերը մտադիր են կնքել համագործակցության հուշագիր չորս ոլորտներում՝ տնտեսություն, էներգետիկա, Եվրոպայի հետ հարաբերություններ ու միջազգային համագործակցություն և ինքնորոշում։
Երեք քաղաքական միավորներն էլ պաշտպանում են իրենց տարածքների անդամակցությունը Եվրամիությանը. Շոտլանդիան և Ուելսը որպես անկախ պետություններ, իսկ Հյուսիսային Իռլանդիան՝ որպես միավորված Իռլանդիայի մաս։
Գագաթնաժողովը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միավորված Իռլանդիա տեսնելու ցանկության մասին հայտարարությունից երկու օր անց։ Դուբլին կատարած այցի ժամանակ Թրամփը Հյուսիսային Իռլանդիայի հնարավոր միացումը Իռլանդիայի Հանրապետությանը անվանել է «հրաշալի բան»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր