Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Իրանի փոխնախագահին մերժել են․ Ավստրիա չի կարող այցելել

Իրանի փոխնախագահին մերժել են․ Ավստրիա չի կարող այցելել

Mon, 14 Sep 2026 11:00:09 +0400


Իրանի միջուկային հարցերով փոխնախագահ և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիին թույլ չեն տվել մուտք գործել Ավստրիա՝ Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր համաժողովում ելույթ ունենալու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը խնդրել է ժամանակավորապես չեղարկել Էսլամիի դեմ պատժամիջոցները, ինչը նրան թույլ կտար մուտք գործել Ավստրիա և ելույթ ունենալ միջոցառմանը, սակայն ԱՄՆ իշխանությունները պնդել են պահպանել ցանկացած սահմանափակում։

Գործակալությունը նշում է, որ չնայած Էսլամիի մերժմանը, այս շաբաթվա վերջին համաժողովում կարող է ելույթ ունենալ Իրանի ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիպրոսը 50 տարի անց հասավ, արցախցիներն ավելի շուտ կհասնեն, եթե ՀՀ իշխանությունը չխանգարի

Կիպրոսը 50 տարի անց հասավ, արցախցիներն ավելի շուտ կհասնեն, եթե ՀՀ իշխանությունը չխանգարի Sat, 21 …