Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Որքան արժեն Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը

Որքան արժեն Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը

Mon, 14 Sep 2026 12:45:45 +0400


Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան – Լատվիա հանդիպումը։

Տոմսերը հասանելի են tickets.ffa. am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Լատվիա խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa. am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa. am կայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Տոմսերի գների հետ կապված տեղեկատվությունը ստորը լուսանկարով՝

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարցն այլ է՝ որքանո՞վ բացասական են լինելու հանդիպման հետևանքները

Հարցն այլ է՝ որքանո՞վ բացասական են լինելու հանդիպման հետևանքները Tue, 01 Sep 2026 14:15:34 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով