Ջոնսոնն ու եվրոպացի այլ պաշտոնյաններ հազիվ են խուսափել ռուսական հարձակումից
Mon, 14 Sep 2026 17:00:22 +0400

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը գնացքի հետ կապված հայտնի միջադեպից հետո։
Նախկին վարչապետը հարց է հնչեցրել, թե երբ Կիևի դաշնակիցները կապահովեն Ուկրաինային անհրաժեշտ օդային պաշտպանության հնարավորություններով։ Նա ասել է, որ ԵՄ երկրները նույնպես պետք է բռնագրավեն սառեցված ռուսական ակտիվները և օգտագործեն դրանք Ուկրաինայի կարիքների համար։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Մեծ Բրիտանիան այս հարցում «կարող է օրինակ ծառայել» այլ երկրների համար։
«Բելգիայում բանկային հաշվին կա ավելի քան 140 միլիարդ եվրո, իսկ Լոնդոնում՝ մոտ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգ», – գրել է Ջոնսոնը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոնսոնը և այլ եվրոպացի պաշտոնյաներ հազիվ են խուսափել ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից լեհ-ուկրաինական սահմանին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր