Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Դատավորը երկմտում է՝ Արգամ Աբրահամյանին ազատ արձակե՞լ, թե՞ ոչ

Դատավորը երկմտում է՝ Արգամ Աբրահամյանին ազատ արձակե՞լ, թե՞ ոչ

Mon, 14 Sep 2026 18:29:33 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արգամ Աբրահամյանի կալանքի դեմ բողոքը արդեն տևական ժամանակ Վերաքննիչ քրեական դատարանում է՝ հայտնի դատավոր Սևակ Համբարձումյանի վարույթում։ Դատավորը օրերս պետք է հրապարակեր որոշումը, սակայն որոշել է հրապարակումը ևս 10 օրով հետաձգել։ Պարզ չէ, թե ինչն է պատճառը՝ ինչ ճշտումներ է անում դատավորը, կամ՝ ում հրահանգին է սպասում։

Հիշեցնենք, որ Աբրահամյանը կալանավորվել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու և սպանության կատարմանը դրդելու կասկածանքով։ Քննչական մարմնի վարկածով՝ նա սպանությունը պատվիրել է իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին, որը, ըստ քննության, հանդիսացել է սպանության անմիջական կատարողը։ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արգամ Աբրահամյանի պաշտպանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն՝ համաշխարհային «ոստիկա՞ն»․ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել

ԱՄՆ-ն՝ համաշխարհային «ոստիկա՞ն»․ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել Mon, 19 Oct 2026 20:30:10 +0400 Ֆլորիդայում …