Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Արտակարգ․ Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ

Արտակարգ․ Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ

Mon, 14 Sep 2026 19:45:55 +0400


Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված ծառայողը սեպտեմբերի 13-ին նախատեսել էր որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց թմրամիջոց փոխանցել ազատազրկված անձանց։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 13-ին նույն տարածքային բաժնի ծառայողները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել վերոնշյալ ծառայողին, ինչի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, 0,46 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։

Վերոնշյալ ծառայողը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի աշխատակիցների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Շիրակի մարզային վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

1122 արցախցի Տավուշից հեռացել է

1122 արցախցի Տավուշից հեռացել է Sun, 13 Sep 2026 16:15:44 +0400 «2025թ․ օգոստոսի 18-ին իր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով