Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են

Mon, 14 Sep 2026 23:00:52 +0400


Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում ավարտվել է հետազոտությունների հնագիտա-պեղումնային փուլը։ Հետազոտությունները, հիշեցնենք, որ իրականացվում են տաճարի հատակի նորոգմամբ պայմանավորված։

Հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունը շարունակվում է։ Զուգահեռաբար՝ իրականացվում են ռեստավրացիոն աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Christian Media Center-ը։ Հնագիտական պեղումներն իրականացվել են Սուրբ Երկրի Կուստոդիայի հետ համատեղ։ Գիտական աշխատանքները կրում են Hagia Polis Project անվանումը։ Նախագծի շրջանակում ուսումնասիրվել են հնագիտական շերտերը, տաճարի ճարտարապետական էլեմենտները, իրականացվում է գտածոների եւ նյութերի անալիզ։ Նախատեսվում է վերականգնել տաճարի փայտե հնամենի դուռը եւ շրջիկ ցուցահանդես կազմակերպել՝ հայտնաբերված նյութերի եւ արտեֆակտների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մայր Տաճարում տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը

Մայր Տաճարում տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը Sun, 13 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով