Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ

Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ

Mon, 14 Sep 2026 23:37:33 +0400


«Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ դրսևորելը ադրբեջանական իշխանության պարագայում օրինաչափություն է։ Սա միայն անկիրթ ինքնավստահության ցուցիչ չէ, սա ավելի խորքային երևույթ է»,- նշել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունն ամեն գնով ձգտում է միջազգային հանրության ինքնագիտակցության մեջ արմատավորել, որ այս ամենը բնավ պայմանավորվածության արդյունք չէ, պարզապես անցյալ չունեցող իբր զավթիչ երկրին հարկադրում են վերադարձնել իրեն չպատկանող տարածքները, հոգևոր-մշակութային արժեքները և վերանայել ողջ պատմությունն ու հավատքը։

«Ադրբեջանի իշխանությանն այս շրջափուլում չի անհանգստացնում, որ հենց այդ նկրտումներն են վկայում դասական ցեղասպանության մասին, ինչը ենթադրում է համարժեք հատուցում, ոչ թե նորանոր ձեռքբերումներ։ Բացահայտ անհանգստացած չեն նաև միջազգային կառույցները, ի դեմս ԵՄ-ի պատասխանատու պաշտոնյա (Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հաղթահարման հատուկ ներկայացուցիչ) Մագդալենա Գրոնոյի։ Վերջինս՝ տխմարությանը համարժեք արձագանքելու փոխարեն, հրճվում էր։ Ի դեպ, այդ տիկինը ի պաշտոնե էր պարտավոր գոնե նվազագույն չափով ծանոթ լինել տարածաշրջանի պատմությանը, ոչ թե Մատենադարան այցելելով, գլխի ընկներ, որ անտեղի է զվարճացել։

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ անմիտ հրճվողների կազմը բավականին ընդգրկուն է եղել՝ 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության առնվազն 150 «դիվանագետ»»,- գրել է Գևորգ Դանիելյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ Mon, 19 Oct 2026 21:00:37 +0400 …