Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Անխափան ինտերնետ՝ «սպիտակ ցուցակներում» գտնվողների համար․ Պուտինի հրամանն է

Անխափան ինտերնետ՝ «սպիտակ ցուցակներում» գտնվողների համար․ Պուտինի հրամանն է

Mon, 01 Jun 2026 16:30:44 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Դաշնային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) և կառավարությանը ապահովել «սպիտակ ցուցակներում» գտնվող ռուսաստանցիների համար անխափան ինտերնետ հասանելիություն։

Ծառայությունները, որոնք պետք է հասանելի լինեն նույնիսկ ինտերնետի անջատման դեպքում, ներառում են առողջապահական համակարգերը, «Գոսուսլուգի» պորտալը և բանկային հավելվածները։

Այս հրամանագրի համար պատասխանատու են նշանակվել ԱԱԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նրանք պարտավոր են մինչև հուլիսի 1-ը նախագահին զեկույց ներկայացնել դրա իրականացման վերաբերյալ։

Ռուսաստանի մարզերում բջջային թրաֆիկի սահմանափակումների ներդրումից ի վեր պարբերաբար հաղորդագրություններ են ստացվում նույնիսկ «սպիտակ ցուցակում» գտնվողներին հասանելիություն չապահովելու մասին։ Բելգորոդի նախկին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը բողոքել է այս խնդրից մարտ ամսին։

Մոսկվացիները նմանատիպ անհարմարություններ են ունեցել մայիսի սկզբին։ Իշխանությունները սահմանափակումների անհրաժեշտությունը բացատրում են անվտանգության սպառնալիքներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատմական հանդիպում Սպիտակ տանը

Narek MkrtchyanՊատմական հանդիպում Սպիտակ տանըԱռաջին անգամ՝ Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ …