Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Նոր անկարգություններ՝ բենզինի թանկացման պատճառով

Նոր անկարգություններ՝ բենզինի թանկացման պատճառով

Tue, 15 Sep 2026 12:30:02 +0400


Իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ․ վառելիքի գների բարձրացման պատճառով զանգվածային բողոքի ակցիաները և անկարգությունները շարունակվում են:

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 12-ին Դամասկոսի իշխանությունները դիզելային վառելիքի արժեքը բարձրացրել են 40%-ով, բենզինը՝ 26-28%-ով, գազը՝ մոտ 9%-ով:

Երկրով մեկ բնակիչներն անվադողեր են այրում, փակում առանցքային ճանապարհները, արգելափակում դեպի նավթագործարաններ շարժվող բենզատարները։Ցուցարարները պահանջում են չեղարկել թանկացումները, ինչպես նաև պաշտոնանկ անել էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարներին:

Բախումներ են տեղի ունենում ցուցարարների և այսպես կոչված ներքին անվտանգության ուժերի միջև։ Նշվում է, որ Սիրիայում ներկայիս անկարգությունները 2024 թվականի դեկտեմբերին երկրի առաջնորդ Բաշար Ասադի տապալումից ի վեր ամենախոշորն են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են նույն հիվանդության պատճառով, որը նրա հոր մահվան պատճառն էր

Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են նույն հիվանդության պատճառով, որը նրա հոր մահվան պատճառն էր Sun, 20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով