Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Երբվանից են սկսել անցկացվել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Երբվանից են սկսել անցկացվել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Wed, 04 Nov 2026 20:30:16 +0400


ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների տարիքը գրեթե հավասար է ամերիկյան պետության տարիքին։ Միջանկյալ ընտրությունների անցկացումը նախատեսված է սահմանադրական համակարգով, որը ձեւավորվել է դեռ 18-րդ դարի վերջին։ Կոնգրեսի առաջին ընտրությունները Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել 1788-89 թվականներին։ Իսկ յուրաքանչյուր երկու տարին մեկ Ներկայացուցիչների պալատի թարմացման ավանդույթը ամրագրվել է ԱՄՆ Սահմանադրության մեջ, որը ընդունվել է 1787 թվականին։ Այն ձեւավորվել է նախագահի պաշտոնավարման քառամյա ժամկետի եւ կոնգրեսմենների պաշտոնավարման երկամյա ժամկետի սահմանման համար։

Ամերիկյան Սահմանադրության հեղինակները այնպես են կազմել Մայր Օրենքը, որ ապահովեն մշտական կապ ընտրյալների եւ բնակչության միջեւ։ Պաշտոնավարման կարճ ժամկետը, ըստ այդմ, ենթադրում էր, որ ընտրյալները պետք է պարբերաբար հաշվետու լինեին ընտրողների առաջ։ Իսկ դա ինքնին ապահովում էր ընտրյալ-ընտրող կապը եւ թույլ չէր տալիս կոնգրեսականներին կտրվել ժողովրդից՝ ընտրողներից։Ընդ որում, նախապես միայն Ներկայացուցիչների պալատի անդամներին է վերաբերել միջանկյալ ընտրությունները։ Միայն 1913 թվականին՝ Սահմանադրության 17-րդ ուղղումով է ամրագրվել, որ միջանկյալ ընտրությունները տարածվում է նաեւ Սենատի անդամների՝ սենատորների վրա։ Այս ընտրությունները «Միջանկյալ» են կոչվում, քանի որ անցկացվում են այն ժամանակ, երբ լրանում է նախագահի քառամյա պաշտոնավարման երկու տարին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան պարտավոր չէ վճարել եվրոպական ձգտումների համար

Մոսկվան պարտավոր չէ վճարել եվրոպական ձգտումների համար Wed, 04 Nov 2026 13:15:04 +0400 Ռուս քաղաքագետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով