ՌԴ-ն զգուշացնում է․ պատերազմի դեպքում՝ 2-3 օրից Լեհաստան «չի լինի»
Tue, 15 Sep 2026 14:00:03 +0400

Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ եթե Լեհաստանը ռազմական գործողություններ սկսի Ռուսաստանի դեմ, Մոսկվան կօգտագործի իր ուժերի և ռեսուրսների ողջ զինանոցը։
«Եթե Լեհաստանը ռազմական գործողություններ սկսի Ռուսաստանի դեմ, մեր երկիրը կօգտագործի իր ուժերի և ռեսուրսների ողջ զինանոցը, և լեհական պետականությունը կդադարի գոյություն ունենալ երկու-երեք օրից», – ասել է Պատրուշևը Aif.ru-ին տված հարցազրույցում։
Նա մեկնաբանել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու՝ Ռուսաստանի նկատմամբ Վարշավայի ռազմական գերազանցության մասին խոսքերը։
Պատրուշևն այս գնահատականը անվանել է «դիլետանտի կարծիք» և նշել, որ Ուկրաինայում պատերազմի ժամանակ ռուսական զինված ուժերը, նրա խոսքով, չեն օգտագործում իրենց ողջ ներուժը։
ՌԴ նախագահի օգնականը նաև հայտարարել է, որ Վարշավան չի ցանկանում ուշադրություն դարձնել Ռուսաստանի առաջնորդի՝ Մոսկվայի կողմից եվրոպական երկրների դեմ ռազմական գործողությունների սպառնալիքների և հիմքերի բացակայության մասին հայտարարություններին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր