Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Կալանքից ազատեք Վարդան Ղուկասյանին ու գնանք նոր ընտրության. թեժ փոխհրաձգություն՝ Գյումրու ավագանու նիստում

Կալանքից ազատեք Վարդան Ղուկասյանին ու գնանք նոր ընտրության. թեժ փոխհրաձգություն՝ Գյումրու ավագանու նիստում

Tue, 15 Sep 2026 15:29:14 +0400


Ինչպես արդեն գրել էինք, այսօր մեկնարկեց Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը, որը բավականին լարված մթնոլորտում անցավ։ Ի սկզբանե ակնկալվում էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, նախորդ նիստերի նման, կբոյկոտի նիստը և չի մասնակցի, սակայն անակնկալ կերպով շուրջ 10-15 րոպե ուշացումով գրեթե ողջ կազմով ներկայացավ և, կարելի է ասել, անմիջապես անցավ հակահարձակման։

ՔՊ-ականները մեկ ընդդիմադիր ավագանու անդամների հետ էին թեժ բանավեճի բռնվում, մեկ՝ քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին հակադարձում։ Ի վերջո, չդիմանալով, իշխանական խմբակցությունից առաջարկ հնչեց. «Պարոնա՛յք, եկեք բոլորդ մանդատները վայր դնենք ու գնանք նոր ընտրության»։

Ի պատասխան՝ Ավետիս Առաքելյանը, զսպելով ծիծաղն ու քմահրանքը, հայտարարեց. «Ոնց հասկացա, կառավարությունն ամբողջությամբ սպառել է նոր ընտրության գնալու իր բոլոր ռեսուրսներն ու մեթոդները, արդեն ստիպված ուղիղ առաջարկ են անում։ Դե որ այդպես է, ես էլ իմ առաջարկն եմ անում. ազատ արձակեք Վարդան Ղուկասյանին, բոլորս մանդատները վայր դնենք ու գնանք նոր ընտրության։ Այդ ժամանակ էլ կտեսնեք՝ ինչ կլինի»։

Առաքելյանի այս խոսքերից հետո ՔՊ-ականները տեղից արձագանքեցին՝ կոչ անելով դա ընդունել որպես պաշտոնական հայտարարություն։ Ի պատասխան՝ Առաքելյանն ասաց. «Ընդունեք պաշտոնական հայտարարություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին

«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին Wed, 16 Sep 2026 08:00:58 +0400 Ինչպես համապետական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով