4 երեխա անհայր մնացին
Tue, 15 Sep 2026 18:45:49 +0400

Սեպտեմբերի 14-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղում 4 երեխաների հայր, 31-մյա Վրույր Խանաղյանի մահվան 7-րդ օրն էին հիշում։ Երիտասարդը Երևանում կառուցվող բազմահարկ շենքի շինարարությունում էր աշխատում։ Նա տանիքից ընկնելով՝ մահացել է, չորս զավակի անհայր թողնելով։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներից շատերն են Երեւան՝ «խոպան» եկել՝ աշխատում են մայրաքաղաքում ընթացող շինարարություներում, որ ընտանիք պահեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր