Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Պահանջում են հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե

Պահանջում են հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե

Tue, 15 Sep 2026 18:53:05 +0400


Ռուսաստանը շարունակում է պնդել, որ հնարավորինս շուտ Հայաստանում անցկացվի հանրաքվե՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նա վերստին ասել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցի հետ կապված չի փոխվել եւ ընդգծել է, որ ռուսական կողմի կեցվածքը, թե անհրաժեշտ է հնարավորինս շուտ կազմակերպել համաժողովրդական հանրաքվե կապված Երեւանի կողմից ԵՄ անամակցության գործընթաց սկսելու հետ, մնում է հաստատուն եւ հետեւողական։

Զախարովան նաեւ ասել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցված թեզերը, թե ԵՄ անդամակցության օրակարգը դեռ ձեւավորված չէ։ հակադում է անցյալ տարվա ապրիլին ընդունված ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին ՀՀ օրենքին։ Անդրադառնալով ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ Հայաստանի տատանողական վիճակին՝ Զախարովան դա համեմատել է քայքայվող ընտանիքի հետ, երբ արդեն ամուսնություն կամ ընտանիք ըստ էության չկա, սակայն մարդիկ շարունակում են իրար հետ ապրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որն է Եվրոպայի ամենաուժեղ բանակը՝ ըստ Զելենսկու

Որն է Եվրոպայի ամենաուժեղ բանակը՝ ըստ Զելենսկու Sat, 12 Sep 2026 19:00:01 +0400 Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով