Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Տիեզերքը վերահսկող սպառազինություն են ստեղծել

Տիեզերքը վերահսկող սպառազինություն են ստեղծել

Tue, 15 Sep 2026 20:30:35 +0400


Միացյալ Նահանգներն ունի ուղեծրային սպառազինություն, որով կարող է վերահսկել տիեզերական տարածությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մենքը։ «Այսօր մենք կշարունակենք ապահովել դիմակայությունը մշտապես փոփոխվող սպառնալիքներին, որտեղ էլ որ դրանք առաջանան։ Հենց դրա համար է, որ հենց այժմ իսկ Միացյալ Նահանգները ունի ուղեծրային սպառազինություն՝ տիեզերական տարածությունը վերահսկելու համար, որը կարող է պաշտպանել մեզ մեր հակառակորդների թշնամական գործողություններից»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը։ Թե կոնկրետ ինչ զինատեսակի մասին է խոսքը՝ Թրոյ Մենքը անվանել չի ցանկացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի սպառազինությունների պաշարներն սկսել են սպառվել

Իրանի սպառազինությունների պաշարներն սկսել են սպառվել Sun, 09 Aug 2026 12:30:49 +0400 Իրանի դեմ ռազմարշավի …