Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Ձևավորվեց երկու նոր խոշորացված համայնք․ որոնք են

Ձևավորվեց երկու նոր խոշորացված համայնք․ որոնք են

Tue, 15 Sep 2026 20:43:33 +0400


Արարատի և Վեդիի, ինչպես նաև Վանաձորի և Փամբակի համայնքները միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք։ ԱԺ–ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նախագիծը հաստատվեց 61 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացման նոր փուլ իրականացնել` միավորելով Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները՝ դրանցում առկա 32 բնակավայրերով, նաև Lոռու մարզի Վանաձոր համայնքում միավորել Վանաձորն ու Փամբակը` իրենց 22 բնակավայրերով։ Այսպիսով` առաջարկվող օրինագիծը վերաբերելու է 4 համայնքների 54 բնակավայրերի և արդյունքում վերակազմավորվելու են 2 նոր, էլ ավելի խոշորացված համայնքներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպիսին է եղել մասնակցությունը ընտրություններին

Ինչպիսին է եղել մասնակցությունը ընտրություններին Sun, 25 Oct 2026 22:09:59 +0400 ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները …