Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Հիանալու բան չկա

Հիանալու բան չկա

Wed, 16 Sep 2026 09:00:20 +0400


Որքան էլ իշխանական ու անգամ ընդդիմադիր որոշ շրջանակներ հիանում են Նիկոլ Փաշինյանով, համարում են, որ նա «ուժեղ տղա» է եւ իր բոլոր նպատակներին հասնում է, իսկ որ ամենակարեւորն է` այսքան աղետներից հետո կարողանում է իշխանությունը պահել, իրականությունը բոլորովին այլ է: Մի քիչ խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ մի կերպ, մազից կախված է այս իշխանության գոյությունը:

Եվ Փաշինյանը հրշեջի նման մի օր մի տեղ է հրդեհ հանգցնում, մյուս օրը` մեկ այլ տեղ: Հողը երերում է նրա ոտքերի տակ, եւ ոչ ոք, այդ թվում` հենց ինքը, չգիտի, թե վաղն ինչ է գալու իրենց եւ երկրի գլխին: Մի օր կրթական համակարգում է սկանդալ պայթում, մյուս օրը` դիվանագիտական ոլորտում, երրորդ օրը Ռուսաստանն է նոր սահմանափակում մտցնում, չորրորդ օրը Ադրբեջանից մի հայտարարություն է հնչում, որը ջուրն է գցում կայունություն բեմադրելու ՔՊ-ի տիտանական ջանքերը եւ ապացուցում, որ խաղաղության մասին խոսակցությունները շատ նման են 44 օր շարունակ հնչող «հաղթելու ենք» հայտարարություններին:

Եկեք տեսնենք, թե որ հարցում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաջողություններ արձանագրել, բացի նկարչության ու զեղծարարության միջոցով, ընտրությունների արդյունքում, իշխանությունը պահելուց: Մեկ տարի առաջ բացահայտ պատերազմ հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցուն․ ստիպեցին բարձրաստիճան հոգեւորականներին՝ դավաճանել իրենց երդմանը եւ կաթողիկոսի դեմ դուրս գալ, արշավեցին դեպի եկեղեցիներ, եւ ի՞նչ` ոչինչ: Այժմ խելոք գնում է կիրակնօրյա պատարագների եւ չի համարձակվում պատարագի տեքստում փոփոխություն պարտադրել: Դատարանները հրաժարվում են դատել եպիսկոպոսներին ու Վեհափառին, իսկ տիրադավները վախենում են անգամ փողոց դուրս գալ: Ամենուր ֆիասկո, ձախողում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդիկ միայն զվարճալի շոուներով կուշտ չեն լինի․ «Հպարտ քաղաքացին» տեսանյութերով չի կշտանա

Մարդիկ միայն զվարճալի շոուներով կուշտ չեն լինի․ «Հպարտ քաղաքացին» տեսանյութերով չի կշտանա Fri, 09 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով