Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Գյումրիում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հետևանքների մասին

Գյումրիում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հետևանքների մասին

Wed, 16 Sep 2026 11:55:30 +0400


ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանն անդրադարձել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի թեմային։

Նրա խոսքով՝ ռազմաբազայի շուրջ քննարկումներում իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումներից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ցանկանում են դրա դուրսբերումը Հայաստանից։

Ֆարմանյանը նշել է, որ ռազմաբազայում ծառայում է մոտ 5000 զինծառայող, իսկ դրա ներկայության արդյունքում Գյումրիում ստեղծվել է շուրջ 15 հազար աշխատատեղ։

Պատգամավորն անդրադարձել է նաև հնչած այն տեսակետին, ըստ որի՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում Հայաստանը կարող է «անտեր մնալ»։ Նրա խոսքով՝ այդ ձևակերպումը ճիշտ է, եթե իշխանությունը չի ստանձնում պատասխանատվություն հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքների համար։

Ֆարմանյանը հատկապես ընդգծել է Շիրակի մարզում աշխատատեղերի կորստի վտանգը՝ հաշվի առնելով, որ մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը։

«Եթե պատասխանատվություն չեն ստանձնում մեր իշխանությունները, որ ՀՀ ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա, ու մեր ժողովուրդն անտեր կմնա, դա չգիտակցելը չեմ հասկանում»,- ասել է պատգամավորը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ

Հայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ Thu, 08 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով